Խնդրում ենք ընտրել մեր գրասենյակներից մեկը, որտեղից ցանկանում եք ստանալ Ձեր պատվերը:
Emex.ru կայքում նշված գները վերջնական են Հայաստանում: Բացառություն են կազմում այն ապրանքները, որոնց փոխադրման համար գործում է հավելավճար: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հեղուկների, մարտկոցների, շարժիչների և փոխանցման տուփերի պատվերներ չեն ընդունվում։ Ակնկալվող ժամկետները նշված են մինչև մեր պահեստ Մոսկվայում: Այդ ժամկետներին պետք է ավելացնել 1-3 օր՝ կախված Ձեր ընտրած տարածաշրջանից: 0 օր առաքման ժամկետով պահեստամասերը կարող եք ստանալ 1 աշխանաքային օրվա ընթացքում։
Մեքենայի գծագրից պահեստամասը ընտրելուց հետո, Ձեզ կառաջարկվի հենց այն մասը, որը դուք նշել եք գծագրում: ՊԱՀԵՍՏԱՄԱՍԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ և ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՈՐՈՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՒՄ՝ ԿԱՐՈՂ ԵՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԻՆ: Օրինակ՝ դուք ընտրել եք գծագրում այրման մոմի մեկ լար, բայց որոնման արդյունքում գրված է լարերի կոմպլեկտ: Այս դեպքում դուք տեսնում եք մեկ լարի գինը, որը դուք ընտրել եք գծագրում: ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՕՐԻԳԻՆԱԼԻՆ, ՓՈԽԱՐԻՆՈՂԻ ԿՈԴԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՏՈՒԳԵԼ ԱՅՍՏԵՂ Եթե պահեստամասեր փնտրելիս առաջանում են դժվարություններ, մեզ հաղորդագրություն ուղարկեք կայքի միջոցով, նշելով Ձեր մեքենայի VIN կոդը և անհրաժեշտ պահեստամասի նկարագրությունը: Մեր մասնագետները կկապնվեն Ձեզ հետ լավագույն առաջարկով:
ՈՒշադրություն` մեծ ծավալով ավտոպահեստամասերը (капот, лоб. стекло, бампер, ...) մարզեր չեն առաքվում:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել մատակարարների վարկանիշին (մատակարարի լոգոյի կողքին գտնվող դեղին աստղիկներին): Որքան բարձր է վարկանիշը (ավելի շատ են դեղին աստղերը), այնքան բարձր է հավանականությունը, որ մատակարարը կբերի պատվերը ակնկալվող ժամանակահատվածում և ավելի քիչ է ձախողման հավանականությունը: Հարգելի հաճախորդ, խնդրում ենք ուշադրություն դարձնել մատակարարների անուններին, կարող են մատակարարվել ՕՐԻԳԻՆԱԼ մասեր ԱՌԱՆՑ օրիգինալ փաթեթավորման, պիտակավորման կամ լինեն EMEX փաթեթավորմամբ: Այս մասերի իսկությունը և որակը ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԵՆ՝ ստորև նշված մատակարարներից պատվիրելու դեպքում, և փաթեթավորման վերաբերյալ բողոքներ չեն ընդունվում: NPOL, NPOG, NPOX- Япония, NALL, NALG, NALR, JAPL, HOLL, STEL, USAG, MEGA, MEGY, NALS, EURO, KORU - EURO, HOLL, JAPL, KORU, MEGA, NALG, NALL, NALR, NALS, STEL, USAG, NPOG, NPOL, NPOX, NPOZ, ATEX, ATEM, ANEXSTOС – Москва, STAC. Ձեր պատվերը մեր գրասենյակում պատրաստ լինելուն պես, Դուք կստանաք SMS հաղորդագրություն: Ցանկացած այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 98 676 676. Մենք ուրախ կլինենք Ձեզ օգնել:
Հայաստան տեղափոխումը ներառված է գնի մեջ: Հավելավճար է կիրառվում այն դեպքերում, երբ մեկ դետալի քաշը գերազանցում է 60 կգ-ը (1 կգ = 600 դրամ), ինչպես նաև հետևյալ ապրանքների համար՝
- Դիմապակի - 60.000 դրամ
- Կապոտ - 10.000 դրամ
- Բեռնախցիկի ծածկոց - 4.000 դրամ
- Դուռ - 3.000 դրամ
- Թափարգել (Бампер) - 3.000 դրամ
- Անվադող - 2.000 դրամ
- Անվահեծ - 2.000 դրամ
- Արգելակման սկավառակներ - զույգը 3.000 դրամ
Ամենավստահելի միջոցը համարվում է VIN համարով որոնումը: Ձեզ կտրամադրվեն Ձեր մեքենային համապատասխանող ավտոպահեստամասերի սխեմաներ և ցանկ: Ցանկից դետալը ընտրելուց հետո, Դուք կտեսնեք բոլոր մատակարարների օրիգինալ ավտոպահեստամասերի առաջարկները, դրանց գները և առաքման ժամկետները: Ձեր ընտությանը նաև կառաջարկվի օրիգինալ պահեստամասի փոխարինողների ցանկը:
ՈՒՇԱԴՈՒԹՅՈՒՆ
Առաջարկվող օրիգինալ պահեստամասի փոխարինողների ցանկը անհրաժեշտ է ստուգել:
Բոլոր պահեստամասերը ներմուծվում են ավիաբեռնափոխադրման միջոցով:
Մարտկոցների պատվիրման դեպքում պարտադիր է դարձնել բեռնափոխադրման տեսակը ցամաքային՝ ձեր անձնական էջի կարգավորումների բաժնում ընտրելով Способ доставки "Эмекс (Москва)"։
Ցամաքային բեռնափոխադրում Հայաստան այս պահին չի իրականացվում:
Կայքում դետալի կարգավիճակը "Отправлен со склада" փոխվելուց հետո, պատվերները կարելի է ստանալ Երևանում 1-2 օր անց (կորոնավիրուսի հետ կապված ժամկետները կարող են երկարել մինչև 7 օր):
Դուք կստանաք SMS և էլ. հաղորդագրություն, երբ պատվերը պատրաստ կլինի հանձմանը Երևանի գրասենյակում:
Заказан – պատվիրված է
У поставщика – պատվերը մատակարարի մոտ է
Отправлен поставщиком – պատվերը ուղարկված է emex-ի պահեստ
Пришел на склад (Москва) – պատվերը գտնվում է Մոսկվայի պահեստում
Отправлен со склада (Москва) – պատվերը ուղարկվել է Երևան
Готов к выдаче – պատվերը Ձեր ընտրած գրասենյակի ճանապարհին է
Выдан – պատվերը պատրաստ է՝ կարող եք ստանալ այն գրասենյակից
Отменен – պատվերը չեղարկվել է՝ անհրաժեշտ է վերապատվիրել
Պատվերը ստանալու համար, գրասենյակ այցելելուց առաջ անպայման սպասեք SMS հաղորդագրությանը։
Եթե Դուք ունեք դետալի կոդը, սակայն վստահ չեք փոխարինողների հարցում՝ կարող եք ճշտել դետալի ինքնությունը մեզ մոտ:
Մենք երաշխավորում ենք emex.am-ում նշված փոխարինող դետալների ինքնությունը:
Emex.am-ի և emex.ru-ի փոխարինող դետալների ցանկը կարող է տարբերվել: Մենք չենք կրում պատասխանատվություն emex.ru կայքում նշված փոխարինող դետալների համար:
Սեղմեք էջի վերևի աջ անկյունում գտնվող Ձեր անունի վրա: Բացված ցանկում ընտրեք "Сообщения" բաժինը, այնուհետև սեղմեք "Написать" կոճակը, որից հետո ուղղեք Ձեր հարցը և սեղմեք "Отправка" կոճակը: Նշենք, որ Դուք ունեք հնարավորություն նամակին կից ուղարկել նկար՝ սեղմելով "Обзор" կոճակը:
Պատվիրման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մատակարարի վարկանիշին, որն արտահայտվում է կանաչ սլաքների քանակով: Պատվերի ժամանակին մատակարարելու հավանականությունը բարձր է այն մատակարարի մոտ, որի կանաչ սլաքները ավելի շատ են:
Գնումները սկսելու համար անհրաժեշտ է գրանցվել մեր գրասենյակներից մեկում, անցնելուվ հետևյալ հղումով: Այնուհետև պետք է գտնել և ավելացնել զամբյուղ գնվող պահեստամասը և լիցքավորել հաշիվը համապատասխան գումարով: Երբ պատվերը հասանելի լինի ՀՀ-ում, Դուք կստանաք SMS և էլ. հաղորդագրություն:
Գրանցման ժամանակ անհրաժեշտ է լրացնել դաշտերը ռուսերեն տառերով:
Մենք երաշխավորում ենք emex.ru կայքից գնվող դետալների ինքնությունը և որակը: Այդ իսկ պատճառով Դուք կարող եք վերադարձնել ապրանքը այն ստանալուց 14 օրվա ընթացքում՝ կեղծիքի հայտնաբերման, ստացված դետալի կոդի և քանակի անհամապատասխանության, ինչպես նաև պահեստամասի խոտանի կամ վնասվածքի հայտնաբերման դեպքում:
Հետվերադարձի դեպքում պարտադիր է գնված ապրանքի emex կպչուն պիտակի և ՀԴՄ կտրոնի առկայությունը (կանխիկ գնման դեպքում):
Հաշվեկշիռը հնարավոր է լիցքավորել հետևյալ տարբերակներով`
Բանկային քարտերով (Master, Visa, Arca)
Տերմինալների միջոցով Telcell EasyPay Mobidram
Բանկային փոխանցումով
iDram և Mobidram համակարգերի միջոցով
Կանխիկ մեր գրասենյակում